Իրանն ավելացնում է սահմանապահ կետերի քանակը ահաբեկիչների մուտքը երկրի տարածք կանխելու համար, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳ փոխնախարար Հոսեյն Զոլֆակարին:
«Մենք կառուցել ենք 721 նոր սահմանապահ կետ Իրանի սահմանի ողջ երկարությամբ, ահաբեկիչների հնարավոր ներթափանցումներից երկրի տարածքի պաշտպանության ամրացման համար»,- հայտարարել է նա:
Զոլֆակարիի խոսքերով` սահմանապահ ենթակառուցվածքը նաև ապահովված է էլեկտրոնային հետապնդման լրացուցիչ միջոցներով, ուժեղացված է նաև օդից սահմանի հսկողությունը:











































