Ապրիլի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 36-ամյա Արմեն Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Արմեն Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 24-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 50-ամյա Արմեն Մ.-ին, որը 2001 թ. դեկտեմբերի 7-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:








































