ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» և «Շեն» ԲՀԿ-ի կողմից, 2010 թվականի նոյեմբերի 9-ին ազդարարեց Լոռու մարզի Հաղպատ գյուղի մանկապարտեզի վերանորոգման ավարտը` հնարավորություն ընձեռելով համայնքի 26 մանուկներին ստանալու նախադպրոցական կրթություն: Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ծրագրերի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Շերիլ Գրոսմանը, «Ուորլդ Վիժն» Հայաստանի գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուքյանը, Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության, Շեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև գյուղի համայնքը: