Նորվեգացի հանրահայտ գրոսմայստեր Մագնուս Կարլսենը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը: Գործող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը նոյեմբերին հրապարակված` ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջինն է` առավելության հասնելով հենց Կարլսենը նկատմամբ: Այդ մրցաշարը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլ ամսին Կազան քաղաքում՝ 8 շախմատիստների մասնակցությամբ: Կարլսենը սխալ է համարել այդ մրցաշարի ընտրական փուլը եւ կմասնակցի մրցաշարին միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կատարվեն ընտրական փուլում: