Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպումից հետո բուժզննում է անցել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացի ֆուտբոլիստի բուժզննման արդյունքներից պարզ է դարձել, որ վերջինս ձախ ոտքի մկանային վնասվածք ունի:
Ապաքինման ժամկետների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա:










































