Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-թուրքական համագործակցությունը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի նախապատրաստման հարցը, որը դեկտեմբերին անցկացվելու է Ռուսաստանում։
Կողմերը հաստատել են, որ պատրաստ են քաղաքական երկխոսության շարունակմանը, փոխշահավետ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև հոկտեմբերի 30-ին Վիեննայում Սիրիայի վերաբերյալ անցկացված հանդիպման արդյունքները։










































