Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի գործողություններն առավել են մեկուսացնում Հայաստանին

Թուրքական Hürriyet Daily News and Economic Review թերթում հրապարակվել է Բարչըն Յինանչի «Ռուսաստանի և Թուրքիայի գործողություններն առավել են մեկուսացնում Հայաստանին» խորագրով հոդվածը.

«Վերջին շրջանում Հայաստանը Կովկասում հավասարակշռության խախտման շուրջ նոր տագնապահարույց ազդանշաններ է ստանում Ռուսաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: Ռուսաստանը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Թուրքիան էլ ձգտում է բարելավել իրանա-ադրբեջանական հարաբերությունները, որոնցում Ադրբեջանին զայրացնում է հայ-իրանական հարաբերությունների գործոնը:

Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակված Հայաստանի համար հանդիսանում է կարևոր տնտեսական ելք: Իրանը նաև քաղաքական առումով է աջակցում իր քրիստոնյա հարևանին, ինչը հարուցում է Ադրբեջանի զայրույթը: Միևնույն ժամանակ Իրանի բնակչության մեկ քառորդը էթնիկ ադրբեջանցիներ են:

Հատկանշական է, որ երկու շաբաթ առաջ իրանական Ուրմիա քաղաքում հանդիպեցին Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները: Թուրքական կողմի կարծիքով` այն, որ այդ եռակողմ հանդիպումը կայացավ հենց Ուրմիա քաղաքում, ուներ խորհրդանշական կարևորություն: Դրանով Թուրքիան Իրանին ուղերձ հղեց, որ Իրանի ադրբեջանական փոքրամասնությունը պատասխանատու չէ իրանա-ադրբեջանական հարաբերությունների համար, սակայն կարող է մեծ դեր ունենալ դրանցում:

Անկարան նաև ցանկանում էր ուղերձներ հղել Բաքվին ու Թել Ավիվին, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները չեն կարող փոխարինվել ադրբեջանա-իսրայելական հարաբերություններով: Այդ մտավախությունն առաջացել է նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հանգեցրել է ադրբեջանա-իսրայելական մերձեցմանը:

Մյուս կողմից էլ Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող Ռուսաստանը ցանկանում է բարելավել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչը, սակայն, չի վրիպել Անկարայի աչքից: Թուրք դիվանագետները նշում են, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը լուրջ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի կովկասյան ընդհանուր քաղաքականության վրա:

Ռուսաստանը ցանկանում է բարելավել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, որպեսզի դրանով իսկ ավելացնի Վրաստանի մեկուսացումը, ինչպես նաև Իրանի հետ ևս մեկ շփման հնարավորություն ունենա: Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև կնքված համաձայնագրերը վկայում են Մոսկվայի նոր քաղաքականության մասին:

Փետրվարին նրանք պայմանավորվեցին համատեղ ընկերություն ստեղծելու մասին, որը պետք է պատասխանատու լինի Իրանի հյուսիսում ընկած Ղազվին-Ռեշտ-Աստարա 350 կիլոմետրանոց երկաթգծի կառուցման համար: Դա կտրուկ կկրճատի Բաքու-Թեհրան երկաթուղային ճանապարհի երկարությունը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը համարժեք ակտիվություն է դրսևորում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս կապակցությամբ թուրքական կողմը նշում է, որ Ռուսաստանն այդ փակուղուց դուրս գալու նոր ելքեր է մշակել, որոնց ոչ բոլոր դետալների մասին է կիսվել իր հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում