«Լոս-Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է մարզական կարիերան ավարտել հաջորդ տարի։
«Հաջորդ տարի կարող եմ ավարտել կարիերաս։ Այժմ չեմ կարող ասել՝ ցանկանու՞մ եմ խաղալ հաջորդ մրցաշրջանում, թե ոչ։
Ցանկանում եմ կարիերաս ավարտել լավ մարզավիճակում։ Մրցաշրջանը երկարատև էր, բայց ես այստեղ եմ ընդամենը 4 ամիս։ Այստեղ կմնամ առնվազն ևս մեկ տարի»,- հայտարարել է Ջերարդը։









































