Գերմանիան ողջունում է այն փաստը, որ Սիրիայի հարցով Վիեննայի բանակցություններին մասնակցել են մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք ունակ են իրենց ներդրումն անել հակամարտության հարթման մեջ, սակայն Բեռլինում սիրիական ճգնաժամի որևէ արագ կարգավորում դեռ չեն ակնկալում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Զավսան Շեբլին:
«Ստացվել է միասին հավաքել բոլոր «խաղացողներին», դա մեծ ձեռքբերում է,- ասել է նա:- Դրա հետ մեկտեղ մենք չենք ակնկալում, որ մոտակա շաբաթներում որևէ լուրջ փոփոխություն կարձանագրվի: Ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:











































