Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Հայաստանը կընդլայնի Էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններն ու բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու նախանշվել այն առաջ մղելու նոր հեռանկարները: Կարևորվել է Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը, ինչպես նաև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ նախագահի մակարդակով բանակցությունները անհրաժեշտություն էին՝ հաշվի առնելով նաև այն, որ անցած տարվա վերջից տնտեսական իրավիճակը ամբողջ տարածաշրջանում վատացավ, հայ-վրացական հարաբերությունները թեև կայուն են, բայց անհրաժեշտություն կա ավելի զարգացնելու:

Վրացագետը կարևորեց նաև էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցը: 2012 թ.-ից Վրաստանում խոսվում է էներգետիկ համակարգի անվտանգության ամրապնդման դիվերսիֆիկացման, Ադրբեջանի ազդեցության նվազեցման մասին:

Նախագահի պաշտոնական այցելությունից հետո մամուլում նաև շրջանառվեց, որ էներգետիկ համագործակցության ընդլայնման մասով հեռանկարները, ըստ երևույթին, նախանշվում են գազի ոլորտում: Մասնավորապես, «Արմենիա Նաուն» գրել էր, որ Վրաստանն աշխույժ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմից» մեծ ծավալով գազ գնելու շուրջ: Հիշեցնենք, որ ներկայումս Վրաստանը «Գազպրոմից» տարեկան ստանում է 3 մլրդ խորանարդ մետր ծավալով գազ, որից 2 միլիարդը տարանցվում է Հայաստան, մի մասը վերցվում է որպես տարանցման վճար, իսկ մյուս փոքր մասը՝ առևտրային օգտագործման նպատակով:
Սպառման համար իր գազի հիմնական մասը Վրաստանն ստանում է Ադրբեջանից:

«Արմենիա Նաուի» ներկայացմամբ ՝ Թբիլիսիում չեն հասկանում, թե Վրաստանի ինչին է պետք ռուսական գազը, եթե Ադրբեջանը կարող է ամբողջությամբ բավարարել գազի պահանջարկը: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախաձեռնությունը բխում է Ռուսաստանից, որը ցանկանում է Վրաստանի և Հայաստանի միջոցով գազ վաճառել Իրանում՝ չնայած նրան, որ Իրանն ունի աշխարհում գազի ամենախոշոր պաշարներից մեկը, բայց, ինչպես նշել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվում են գազի փոխանակվող մատակարարման մասին: Այլ խոսքով՝ Իրանը Հայաստանի սահմանին գնում է ռուսական գազը իր հյուսիսային շրջանների համար և դրա հաշվին հարավում վաճառում իր գազը՝ որպես ռուսական: Ըստ «Արմենիա Նաուի»՝ այս կերպ Ռուսաստանը հույս ունի իր գազը հասցնել մինչև Պարսից ծոց:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ շրջանառվող այս վարկածը իրատեսական և տրամաբանական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում