Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Սերժ Սարգսյանն անարդարության զոհ է

Համընդհանուր խոստովանությամբ, Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը արդարության դեֆիցիտն է: Գրեթե բոլորը խոստովանում են, որ անարդարությունը Հայաստանի մեջքը կոտրում է, և որ հարկավոր է ամեն ինչ անել` երկրում արդարությունը վերահաստատելու համար: Բայց ի՞նչ նկատի ունենք մենք արդարություն ասելով, և ո՞րն է անարդարության մասին մեր ընդհանրական պատկերացումը: Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների, քաղաքական շրջանակների պատկերացումները արդարության մասին համընկնում են: Ահա այս հարցի պատասխանի փնտրտուքը մեր առաջ նորանոր եզերքներ է բացում` անարդարության մասին պատկերացումների նորանոր եզերքներ: և պարզվում է, որ մեզնից յուրաքանչյուրը անարդարություն է համարում հատկապես այն գործողությունը, որ վնասում է իրեն և ուղղված է իր դեմ, իսկ հասարակական-քաղաքական մակարդակում այս մտայնությունը ավելի հեռուն է գնում, որովհետև հասարակական-քաղաքական կյանքի յուրաքանչյուր սուբյեկտ երկրի ճակատագրի ամենավճռորոշ դրվագը համարում է իր նկատմամբ տեղի ունեցած այն գործողությունը, որ ինքը որակում է որպես անարդարություն:

Այսինքն, հայ հանրությունը հայտնվել է առաջին դասարանցիներին հանձնարարվող ոտանավորի հերոսների վիճակում, որոնք ինքնամոռաց գոռում են` արևը մերն է, մեր տան վերևն է, այն տարբերությամբ, որ այդ ոտանավորի ընդհանրացմանը այդպես էլ չենք հասնում, ու չի հնչում ամենակարևոր միտքը. ոչ, երեխաներ, արևը բոլորինս է, ասել է թե` մենք բոլորս անարդարության զոհ ենք և միևնույն ժամանակ արդարության դահիճ: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կարող է իր դեմ տեղի ունեցած անարդարության դեպք հիշատակել և խաբած չի լինի: Բայց շատ ավելի ռացիոնալ կլինի, եթե մենք բոլորս հիշենք այն դեպքերը, որ անարդարությանը մասնակցել ենք, նպաստել` թեկուզ լռությամբ կամ թեկուզ անհրաժեշտ չափով սկզբունքայնություն ու համառություն չցուցաբերելով: և եթե այսպես մոտենանք խնդրին, գուցե դադարենք տարբեր միտինգներում, սեմինարներում, քննարկումներում արդարություն պահանջել Սերժ Սարգսյանից:

Ի վերջո, նա նույնպես անարդարության զոհ է, անարդարություն, որ տեղի է ունեցել բոլորիս մասնակցությամբ ու թողտվությամբ. մեզնից մեկը վախեցել է, որ իրեն կխփեն, մյուսը, որ ինքը կկորցնի աշխատանքը, երրորդը` ունեցվածքը, մեկն էլ մտածել է, որ ազգային շահերն ավելի կարևոր են, քան արդարությունը: Եվ ահա այս ամենի արդյունքում տեղի է ունեցել այն անարդարությունը, որով Սերժ Սարգսյանը հայտնվել է նախագահի նստավայրում: Ու չնայած մենք բոլորս մեր վախի ու կուրության ուսերի վրայով ենք նրան կարգել երկրի ղեկավար, մեկ օր անգամ դադար չենք տվել և հանգիստ չենք տվել նրան: Ողջ այս ընթացքում նա իր թիկունքում զգացել է մեր բոլորի շունչը, որ պատրաստվելիս ենք եղել իրեն հոշոտել, քցել, պախարակել, խայտառակել, նվաստացնել, և նա ստիպված է եղել արդարություն պահանջել ինքն իրենից և հաստատել է իր արդարությունը, այն արդարությունը, որ հենված է մեր ուսերին, այն արդարությունը, որին ձգտել ենք իրապես: Ի վերջո, մոլորվում ենք, երբ արդարություն ասելով` հասկանում ենք պուպուշ մի բան. արդարություն է նաև այն, ինչ եղավ Սոդոմի և Գոմորի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում