Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Անկարայում մասնակցել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը, որից հետո հանդիպել է լրագրողների հետ։
Բահչելին ցանկություն է հայտնել, որ ազգը ակտիվ մասնակցություն ունենա այսօրվա ընտրություններին՝ ընդգծելով, որ այսօրվա ընտրությունները կարող են շրջադարձային լինել ազգի ապագայի համար։
Հարցին՝ որո՞նք են լինելու հետագա անելիքները, եթե այսօրվա ընտրությունների արդյունքները նման լինեն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներին, Բահչելին պատասխանել է՝ դրանք ապագայի հարցեր են։









































