Ռուսական ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում աշխատող եգիպտացի փրկարարները հայտնաբերել են 175 զոհերի մարմիններ՝ գրում է Youm7-ը:
Ինքնաթիռի անկման վայրի շուրջ որոնողական գոտին զգալիորեն ընդլայնվել է, այժմ այն մոտավորապես 15 ք/մ է:
Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ զոհերից մեկը հայտնաբերվել է անկման վայրից 8 կմ հեռավորության վրա. ավելի վաղ մարմիններ են գտել մինչև 5 կմ տարածքում:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կիրակի օրը ավիաաղետի վայրի շուրջը հայտարարել է փակ գոտի՝ մինչև բոլոր որոնողափրկարարական աշխատանքների ավարտը:











































