Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ (2007-2014 թվականներ) նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում, տեղական ժամանակով ժամը 11.30-ին, քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական արտահերթ ընտրություններում։
Քվեարկությունից հետո Գյուլը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ընտրությունները բարօրություն կբերեն երկրին։ Նա ընդգծել է, որ ընտրություններից հետո երկիրը կարիք ունի կայունության ու անդորրի։
Հարցին՝ եթե քվեարկության արդյունքներով առաջանա կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն, ինչպե՞ս պետք է լինի, Գյուլը պատասխանել է, որ չգիտի, և պետք է սպասել քվեարկության արդյունքներին։











































