Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

Թուրքիայում և Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են. Հայացք Երևանից և Ստեփանակերտից

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Թեպետ հուլիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր, այնուամենայնիվ` խորհրդարանում նրա ստացած տեղերը բավարար չէին մեծամասնություն կազմելու և կառավարություն ձևավորելու համար: Համաձայն Թուրքիայի Սահմանադրության` անհրաժեշտ էր, որ խորհրդարան անցած ուժերը կազմեին կոալիցիա և ստեղծեին մեծամասնություն, ինչը, սակայն, չհաջողվեց:

Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ամբողջ հասարակությունն այսօր Թուրքիայում սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. «Անցումային շրջանում էին, անցումային շրջանի վերջավորությունը կորոշեն նոյեմբերի 2-ի առավոտյան»:

Ինչ վերաբերում է հունիսին անցկացված խորհրդարանական ընտրություններին, երբ խորհրդարանում ներկայացվածություն ունեցավ քրդական կուսակցությունն ու երեք հայ պատգամավոր, Արա Գոչունյանն ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ այդ երեք պատգամավորներն այս անգամ ևս ներկայացվածություն կունենան խորհրդարանում, բայց ասել, որ խորհրդարանում տեղ է գտել Հայոց ցեղասպանությունը ճանաչած կուսակցություն՝ սխալ կլինի. «Թուրքիայում գոյություն չունի որևէ կուսակցություն, որը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ոչ մի կուսակցություն, առանց բացառության, Թուրքիայում գոյություն չունի, որ ճանաչել է Ցեղասպանությունը»:

Նույն օրը հերթական խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու նաև Ադրբեջանում: Եղած ընդդիմադիրներից «Մուսավաթ» կուսակցությունը բոյկոտել է ընտրություններին իրենց մասնակցությունը։ Ավելի վաղ կուսակցությունն Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր 4 ամսով հետաձգել ընտրությունների անցկացումը՝ ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, ստեղծելով ժողովրդավարական պայմաններ ու հավասար հնարավորություններ քաղաքական բոլոր ուժերի ու թեկնածուների համար, սակայն որևէ բան չի արվել։

Արցախում հույս չունեն, թե այս ընտրությունները կարող են էական անդրադարձ ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը մեզ հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, որ այս ընտրություններով պարզապես ամրապնդվելու է Ալիևի ռեժիմը։ Նախկին պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանում չկա այնպիսի ուժ, որ համագործակցի Հայաստանի հետ հանուն խաղաղության, նույնիսկ այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այսօր ձերբակալված են՝ նման բռնապետությունում իրավիճակ փոխել չէին կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում