Փորձագետները սկսել են «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի «սև արկղի» գաղտնազերծումը, որը գտնվել է Սինայի թերաղզում` ինքնաթիռի կործանման վայրում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին:
Նա հավելել է, որ իշխանությունները դեռևս չեն հայտնաբերել «կասկածելի հանգամանքներ», որոնք կկարողանային բացատրել ինքնաթիռի կործանումը:
Ավիաաղետի հետաքննությամբ կզբաղվեն Եգիպտոսի կառավարությունը, Ռոսավիացիան և Միջպետական ավիացիոն կոմիտեն:











































