Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Յուվենթուս»-ը Թուրինում ընդունեց «Տորինո»-ին:
Տանտերերի համար բավական բարդ ստացվեց հանդիպումը: Չնայած նրան, որ Պոգբան հանդիպման սկզբնամասում գրավեց մրցակցի դարպասը՝ երկրորդ կեսի սկզբում «Տորինո»-ի խփած գոլը, թվում էր, վերջինն է այս խաղում: Սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Կուադրադոն կարողացավ հաղթանակ պարգևել թուրինյան թիմին:
«Յուվենթուս» – «Տորինո»՝ 2:1
Գոլերը՝ 19´ Պոգբա(1:0), 51´ Բովո(1:1), 90+4´ Կուադրադո(2:1):










































