Թենիսի Բազելի մրցաշարի եզրափակիչում ուժերը կչափեն շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը:
«Australian Open-2014»-ից հետո սա կլինի լեգենդար թենիսիստների առաջին հանդիպումը:
Կիսաեզրափակիչում Ֆեդերերին հաջողվել է առավելության հասնել Ջեկ Սոկի նկատմամբ(6:3, 6:4), իսկ Նադալը պայքարից դուրս է թողել Ռիշար Գասկեին(6:4, 7:6):