WTA-ի ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Մարիա Շարապովան չկարողացավ առավելության հասնել Պետրա Կվիտովայի նկատմամբ: Առաջին սեթում պարտվելուց հետո երկրորդ սեթում Շարապովան 5:1 հաշվով առջևում էր, սակայն նա զարմանալիորեն չկարողացավ առավելության հասնել երկրորդ սեթում՝ զիջելով 6:7 հաշվով: Այսպիսով՝ Կվիտովան կարողացավ երկու սեթում հաղթել ռուս թենիսիստուհուն(3:6, 6:7):
Կիսաեզրափակիչում ուժերը չափեցին նաև Գարբին Մուջուրուսան ու Ագնեշկա Ռադվանսկան: Լեհ թենիսիստուհին կարողացավ 3 սեթի արդյունքով նվաճել եզրափակիչի ուղեգիր՝ 6:7, 6:3, 7:5 հաշվով առավելության հասնելով 22-ամյա իսպանացի թենիսիստուհու նկատմամբ:
Այսպիսով՝ եզրափակիչում չեմպիոնության համար պայքար կմղեն Ագնեշկա Ռադվանսկան ու Պետրա Կվիտովան: