Աշխարհի եռակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը հայտարարել է, որ ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել ներկայիս թիմում՝ «Մերսեդես»-ում: Այս մասին գրում է «BBC»-ն:
«Անկեղծ ասած՝ այլ թիմում ինձ չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ ներկայիս պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ևս 3-4 տարվա պայմանագիր կկնքեմ «Մերսեդես»-ի հետ:
Չեմ ուզում կատեգորիկ ժխտել ամեն ինչ, սակայն կարծում եմ՝ հրաշալի կլինի կարիերաս ավարտել «Մերսեդես»-ի կազմում»,- հայտարարել է Լյուիս Հեմիլթոնը: