Հելոուինը Բոլոր սրբերի օրվան նախորդող գիշերն է՝ գրում է Calend-ը: Ասում են՝ այն առնվազն 2 հազար տարեկան է: Այս հակասական տոնի ակունքները գալիս են կելտական մշակույթից: Կելտերը հոկտեմբերի 31-ին նշում էին ձմեռնամուտը:
7-րդ դարում Բոնիֆացիոս IV պապը նոյեմբերի 1-ը հաստատել է որպես բոլոր սրբերի օր՝ ցանկանալով անգլիացի ժողովրդին շեղել հեթանոսական տոնից: Ավելի ուշ նոյեմբերի 2-ը դարձավ Բոլոր հոգիների օր, երբ հիշում էին բոլոր ննջեցյալներին: Սակայն ավանդույթները պահպանվել են ժողովրդական հիշողության մեջ և դրանք չի հաջողվել հաղթահարել մինչև օրս: