Վիեննայում ավարտվել է 19 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Սիրիայի դրության վերաբերյալ: Կես ժամ ընդմիջմամբ` այն տևել է ավելի քան 7 ժամ, գրում է Korrespondent.net-ը:
Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարության մեջ նախարարները կողմ են արտահայտվել Սիրիայի շուրջ հանդիպում անցկացնելուն` երկրի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշվում է, որ այդ հանդիպման արդյունքը պետք է դառնա նոր անցումային կառավարության ստեղծումը, որը կղեկավարի երկիրը մինչև հաջորդ ընտրություններ:
Մինչ նման հանդիպում անցկացնելն ու անցումային կառավարություն ձևավորելը, բանակցող կողմերը խոստանում են երկրի տարածքում հրադադար ձեռք բերել:
Բանակցություններին 19 պատվիրակություն է մասնակցում` Ռուսաստան, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, ԱՄԷ, Քաթար, Հորդանան, Գերմանիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրաք և Լիբանան:
Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարություն է արել` բանակցությունները կառուցողական անվանելով և ասելով, որ գոհ է արդյունքից:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ «առաջիկա շաբաթներում» անհրաժեշտ է հրադադար ձեռք բերել:
Բանակցություններից բավարարվածություն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը:











































