Դումա քաղաքում շուկան հրթիռակոծելու ժամանակ, Դամասկոսի մերձակայքում առնվազն 57 խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, նշվում է, որ երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում ևս 20 քաղաքացիական անձինք են զոհվել: Հարվածներ հասցրած ռազմաօդային ուժերի պատկանելիությունը դեռևս պարզ չէ:
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են մեկ ամսում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների 1623 օբյեկտի ոչնչացման մասին:










































