Ֆրանսիան դեմ է Եվրոպայի ներսում ներգաղթյալներից առանձնացման պատի քաղաքականությանը: Նման դիրքորոշմամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` ըստ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի հետ բանակցությունների, որը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում, գրում է TASS-ը:
«Եվրոպայի ներսում պատեր և պատնեշներ կառուցելու փոխարեն պետք է ընդամենը ապահովել վերահսկողությունն արտաքին սահմաններին»,- ասել է Օլանդը:
Ավելի վաղ Փարիզը քննադատել է նաև Արևելյան Եվրոպայի, մասնավորապես` Հունգարիայի քաղաքականությունը, որոնք դեմ են Եվրահանձնաժողովի` Մերձավոր Արևելքից փախստականների տեղաբաշխման ծրագրին, ինչպես նաև նրանց ազգային սահմանները փակելու համար:











































