2018 թվականից Հայաստանի կառավարությունը տողային բյուջետավորումից անցում կկատարի ծրագրային բյուջետավորման։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց, որ ծրագրային բյուջետավորման անցումը առավել տեղեկատվություն կտա ֆինանսավորվող ծրագրերի մասին, սակայն դա թուլացնելու է բյուջեի կատարման վերահսկողությունը։
ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ ծրագրային բյուջետավորումը հնարավորություն է, որը թույլ է տալիս ավելի հստակ ընտրել այն նպատակները, որոնց կարող են հասնել ամենաարդյունավետ ճանապարհով և հաշվետվության ժամանակ հասկանալ, թե արդյոք այդ նպատականերին հասել են, թե ոչ։
Մեր հստակեցմանը, թե կրճատվե՞ն կառավարության շռայլ ծրագրերը, որոնց մասին մամուլում պարբերաբար գրվում է, այս անցումից հետո, Մինասյանն ասաց, որ Ծրագրային բյուջետավորումը հնարավորություն է տալիս հստակ սահմանել, թե գումարը, որ տրվում է, ինչի համար է տրվում, և տարվա վերջին հասկանալ, թե այդ գումարով այդ ցուցանիշներին հասել են, թե ոչ։ Այսօրվա ծրագրավորման համակարգը այդ հնարավորությունը չի տալիս։










































