Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Հարի Քեյնի հասցեին, տեղեկացնում է Тalksport-ը:
«Մի հավատացեք շշուկներին: Հիմա շատ վաղ է խոսել շշուկների մասին: Չնայած, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Քեյնը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր ակումբի համար»,- հայտարարել է Պոչետինոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Քեյնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:










































