Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներ Մեմֆիս Դեպայը և Ջեյմս Ուիլսոնը կարող են բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Քրիստալ Փելաս»-ի դեմ հանդիպումը:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Անգլիական լիգայի Գավաթի՝ «Միդլսբրո»-ի դեմ (0:0, հետխաղյա 11 մետրանոցներով՝ 1:3) հանդիպման ընթացքում:
«Դեպայը և Ուիլսոնը վնասվածք են ստացել «Միդլսբրո»-ի դեմ հանդիպման ընթացքում: Հնարավոր է, որ նրանք բաց թողնեն առաջիկա հանդիպումը»,- հայտարարել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:








































