Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Քրիստիան Բենտեկեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել շաբաթ օրը կայանալիք Լոնդոնի «Չելսի»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Liverpool Echo-ն:
«Ես առողջ եմ: «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում ցավեր էի զգում, սակայն ամեն ինչ անցյալում է և ես սպասում եմ «Չելսի»-ի դեմ հանդիպմանը:
Դժվար էր վերականգնվել, սակայն ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանամ վերադառնալ իմ նախկին մակարդակին»,- հայտարարել է Բենտեկեն:







































