«Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չէ, իշխանական քարոզչությունը հերյուրանք է: Ե՛ւ «Նոր Հայաստանը», ե՛ւ «Չե՛ք անցկացնի»-ն, և «Միասնական շտաբը» «Ոչ»-ի միասին, համախմբած աշխատում ենք, մեր գործողությունները համադրում ենք»,- այդ մասին Ազատության հրապարակում մեկնարկած «Ոչ»-ի ճակատի հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:










































