Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Chess-news.ru-ի հետ զրույցում անդրադարձել է իր մարզավիճակին, Եվրոպայի առաջիկա թիմային առաջնությանը։
«Թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ, որ սկսեցի անհաջող հանդես գալ, ինքս չեմ հասկանում։ Գիտեի, որն է պատճառը, պայքարում էի դրա դեմ։ Բայց կան դետալներ, որոնք հասկանալ բարդ է։ Կարող եմ ասել, որ խնդիրը շատ փոքր էր իրականում, բայց ինձ համար նկատելի էր։
Զգում եմ, որ մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում կարող է պայքարել առաջին տեղի համար։ Լավ հավաքական ունենք, կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունում ցույց կտանք մեր լավագույն որակները»։







































