«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, պետք է մարդկանց ցույց տալ, որ կառավարման մոդելի փոփոխությունը բերելու է իր վիճակի փոփոխությանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ քաղաքականության մեջ պատահում է, որ երբեմն էլ ցավոտ է լինում, սակայն՝ ոչինչ, ցավազրկողներ են խմում:
«Մենք ենք ցավազրկողները պահում մեզ մոտ, դա քաղաքական զինանոցի մի մասն է, սակայն որքան քիչ օգտագործես, այնքան լավ, այսինքն՝ խրոնիկ չդառնա»,- ասաց նա և նշեց, որ իրենք միշտ էլ ուժեղ են, թեև ուժեղը հարաբերական է:











































