«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին «Չելսի»-ում հանդես եկող Սեսկ Ֆաբրեգասին համարում է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել է նույն թիմում: Ֆուտբոլիստը բարձր է գնահատում նաև իր ակումբակից Մեսութ Օզիլի որակները:
«Օզիլը կարողանում է կենտրոնացնել խաղը դարպասների ուղղությամբ, գոլային փոխանցումներ է կատարում: Նա կապող օղակ է խաղադաշտում: Մեսութը ստեղծագործող ֆուտբոլիստ է:
Բայց լավագույն ֆուտբոլիստն, ում հետ երբևէ խաղացել եմ, Սեսկ Ֆաբրեգասն է: Ես միշտ օրինակ եմ վերցրել նրանից: Սեսկը բազմակողմանի կիսապաշտպան է»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռեմսիի խոսքերը:








































