Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում սերֆերների խումբ է, որը մոտ 30 մ բարձրությամբ անհավանական ալիք է սանձել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հոկտեմբերի 28-ին Պորտուգալիայի Պրայա-դու-Նորտե ծովափին տեղի է ունեցել սերֆինգիստների անհավանական շոու, որոնց մեջ եղել է մեծ ալիքների մեծագույն որոնողներից մեկը՝ Գարեթ Մաքնամարան:

















































