Monday, 29 05 2023
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
19:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է
19:00
Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին
Արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
Իրան-Եգիպտոս դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել
Վստա՞հ եք, որ նրանք օրինախախտում չէին արել. Ֆիդանյանը՝ Եռաբլուրի միջադեպի մասին
ԱԱԾ աշխատակիցը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Խաղաղության այլընտրանքը պատերազմն է․ մեր պարտականությունն է ապահովել ՀՀ-ի ու Արցախի շուրջ խաղաղություն
18:30
Ուկրաինայի ՊՆ-ն ՆԱՏՕ-ի սկզբունքները կներդնի անձնակազմի կառավարման համակարգում
«Pegasus»-ը ՊՆ Nokia վարակել չի կարող, բայց դրանք ևս անվտանգ չեն․ Սամվել Մարտիրոսյան
18:15
Իրանի արտգործնախարարը կմասնակցի BRICS-ի նախարարական հանդիպմանը

Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը հետաքրքիր է լինելու

Այսօր` ապրիլի 26-ին, ժամը 14.00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը:

«Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը հետաքրքիր է լինելու», – խոստանում է Տ.Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թե ինչ առումով է հետաքրքիր լինելու` փաստաբանը չմանրամասնեց` հավելելով, որ անակնկալներին դատաքննության ընթացքում ականատես կլինենք: Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանի դեմ այս տարվա փետրվարի 18-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի վարձատրություն ստանալը): Նախաքննական մարմինը Տ.Փոստանջյանին մեղադրում է այն բանում, որ նա, լինելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ, 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազար դրամ վարձատրություն: Հետաքրքիրն այն է, որ այս գործով ընդամենը օրեր անց սկսել է զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը: Իհարկե, օրենքը ԱԱԾ մարմիններին թույլ տալիս է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում զբաղվել, ասենք, դատավորների կամ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնապես խոշոր դրամաչափի «գործարքներով», որոնք, ասենք, կարող են սպառնալիք ստեղծել ազգային անվտանգության համար: Եթե փորձենք գոնե այս տեսանկյունից ինչ-որ մոտավոր կապ գտնել` կստացվի, որ Հայաստանի վիճակն այնքան է վատացել, որ ընդամենը 100.000 դրամը, որը Հայաստանի աշխատող քաղաքացու մեկ ամսվա միջին աշխատավարձն է, համարվում է գումարի առանձնապես խոշոր չափ: Ինչևէ, փետրվարի 23-ին ազգային անվտանգության ծառայություն հրավիրելուց և երեք ժամ հարցաքննելուց հետո քննչական մարմինը ձերբակալել, այնուհետև կալանավորել էր Տիգրան Փոստանջյանին:

Նախաքննական մարմինը ձերբակալությունը հիմնավորել էր հանգամանքով, թե նա կարող է խուսափել քննությունից կամ ճնշել «տուժողներին»` «կաշառք տվողներին»: Մինչդեռ պաշտպանական կողմը` փաստաբան Հայկ Ալումյանը, պնդել և պնդում է, որ նման ենթադրությունների համար հիմքերը բացակայել են, քանի որ մինչ ձերբակալման որոշում կայացնելը Տիգրան Փոստանջյանը չի խուսափել հարցաքննությունից և բարեխղճորեն 2 անգամ ներկայացել է քննությանը: Այդ պարագայում Տիգրանին ազատությունից զրկելը, գործի քննությունը ԱԱԾ-ի վարույթ տեղափոխելը պաշտպանական կողմը ճնշման ձև է համարում, իսկ գործը` ծայրից ծայր անհիմն: Նախ այն պատճառով, որ գործի քննությունը ԱԱԾ քննչական վարչությանը հանձնելով կոպտորեն խախտվել է քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը, որտեղ հստակ նշված է, թե որ դեպքերում է նախաքննությունն իրականացնում ԱԱԾ-ն: Այն վերաբերում է գործերի քննչական ենթակայությանը, ըստ նույն հոդվածի 1-ին մասի` «Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի …308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 332 3-րդ, 336-րդ, 341-րդ, 343-345 1-րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները»: Իսկ Ազգային անվտանգության մարմինների քննիչներին այլ դաշտ է տրված. այն նախատեսված է նույն հոդվածի 4-րդ կետով. «Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները»: Այսինքն` հստակ երևում է, Տիգրանի գործով պետք է զբաղվեին ոստիկանության քննիչները, եթե նույնիսկ ընդունեինք, որ ապօրինի վարձատրություն է ստացել: Մեղադրվողն էլ տվյալ դեպքում չընդունելով ԱԱԾ-ի իրավազորությունը` հրաժարվել է քննչական որևէ գործողության մասնակցել, իսկ պաշտպան Հայկ Ալումյանը` համապատասխան որևէ միջնորդությամբ դիմել այդ մարմնին: Նրանք պահանջել են գործը տեղափոխել ոստիկանության վարույթ, սակայն պահանջն անտեսվել է:

Որ պետական մարմինների կողմից նման մոտեցումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով` արդեն շատերն են համոզվում. նպատակը Տիգրան Փոստանջյանի քրոջ` ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվ գործունեությունը կասեցնելն է, որն իրականացվում է մարդու իրավունքների և պետության օրինական շահերի պաշտպանության բնագավառում` ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Հիշեցնենք, որ հայրենի իշխանությունների ապօրինի գործելոճը դատապարտող և Փոստանջյաններին սատարող հայտարարությամբ հանդես եկան նաև իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ: Նրանք իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել էին. «…Տ.Փոստանջյանը պահվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները ինչպես իր փաստաբանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ… Տ.Փոստանջյանի նկատմամբ ոչ պատշաճ գործընթացներով քրեական հետապնդում իրականացնելու և նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը հիմնավոր կասկած են հարուցում, որ այդ քայլերը միտված են խոչընդոտելու նրա քրոջ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործունեությունը` հանուն ժողովրդավար ու ազատ Հայաստանի… Մենք… դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինի գործելաոճը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Տ.Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ ուղղակի և անուղղակի բռնաճնշումներ կիրառելուց»:

Հիշեցնենք նաև, որ այս գործով հետաքրքրված են նաև միջազգային կառույցները, այդ թվում` ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Դատավարությունը հավանաբար իսկապես ավելի հետաքրքիր կդառնա` եթե հաշվի առնենք, որ գործով որպես տուժող ներգրավված երկու անձինք մի օր հանկարծ արթնացել են և երկուսն էլ շտապել նույն անձի մասին երկու տարբեր գերատեսչություններում ամիսներ առաջ «կատարված» հանցագործության մասին հաղորդում տալու: Նշել են, թե Տիգրան Փոստանջյանին կաշառք են տվել: Հետաքրքիր է նաև, որ նախաքննական մարմինը նրանց չի բռնել և չի ներգրավել որպես մեղադրյալ` որպես կաշառք տվողների: Հիշեցնենք, որ կաշառատուները ազատվում են քրեական պատասխանատվությունից` եթե կաշառք տալու մասին նախապես են տեղեկացրել քննչական մարմնին, որն էլ հատուկ նյութով նախապես մշակել է կաշառք տրվելիք թղթադրամները և տալու պահին տեսագրել, ինչը սովորաբար լինում է աղմկահարույց գործեր սարքելուց: Այս դեպքում նման բան չի եղել, բայց աղմուկը կա: Տեսնես` մեղադրողն ի՞նչ է բերելու դատարան` որպես ապացույց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում