Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Հայ-վրացական նոր լարման սերմեր

Այսօր աշխատանքային այցով Երևան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Այս այցը հետաքրքրական է նրանով, որ նախ տեղի է ունենում Վրաստանի օրերս ընդունած բավական կարևոր և Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող մի որոշման ֆոնին: Խոսքն այն մասին է, որ Վրաստանը մի քանի օր առաջ որոշում կայացրեց դադարեցնել ռուսական զինտեխնիկայի տարանցման մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ, որի շրջանակում ռուսները կարողանում էին ռազմական բեռներ տեղափոխել Հայաստան Վրաստանի ցամաքային կամ օդային տարածքով:

Փաստորեն, Վրաստանն այդ առումով շրջափակեց Հայաստանը` Ռուսաստանին թողնելով միայն Իրանի ճանապարհը, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհները Ռուսաստանը հազիվ թե կարողանա օգտագործել Հայաստան ռազմական բեռներ տեղափոխելու համար, եթե այդ բեռները, ըստ էության, նախատեսված են հենց այդ պետությունների դեմ կիրառելու համար: Թերևս կասկած չկա, որ Վրաստանի արտգործնախարարը Հայաստան է ժամանում հենց այդ հարցի կապակցությամբ: Սակայն այս օրերին հայ-վրացական տիրույթում ի հայտ եկավ ևս մի տհաճ հանգամանք, իհարկե` առայժմ միայն մամուլի հրապարակման տեսքով: Խոսքը վերաբերում է օրերս թուրքական Hurriyet-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե իբր ԱՍԱԼԱ-ն թուրքական դեսպանատներին սկսել է սպառնալից նամակներ ուղարկել, որ եթե Թուրքիան չճանաչի հայերի ցեղասպանությունը, ապա կլինեն ահաբեկություններ:

Եվ ահա Hurriyet-ը շեշտել էր, որ առաջին նամակը ստացել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Այս կապակցությամբ, թերևս, Հայաստանն ու Վրաստանն ունեն իրավիճակը համատեղ վերլուծելու և հստակեցնելու նոր առիթ: Ի վերջո, ակնհայտ է, որ թուրքական քարոզական այդ խայծը միտված է հայ-վրացական հարաբերության դեմ: Ու այստեղ անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ փորձեն հասկանալ և հստակեցնել իրավիճակն իրենց համար` հետագա բարդություններից և լարումից խուսափելու համար: Հայ-վրացական տիրույթի ևս մի նոր ի հայտ եկած հանգամանք է նաև Մոսկվայում ստեղծված ջավախահայերի նոր միավորումը, որի առիթով Վրաստանն, անշուշտ, նույնպես կփորձի որոշակի բացատրություններ ստանալ Հայաստանից: Ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերության շրջանակում վերստին հասունանում է որոշակի լարված մի շրջան, որտեղ մեծ է արտաքին` ռուսական և թուրքական ազդեցությունների խնդիրը:

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը Վրաստանին համոզել, որ թե՛ ինքը զերծ կմնա այդ ազդեցություններից, թե՛ վիրահայ համայնքը, այդ թվում` ջավախահայությանը ևս կփորձի զերծ պահել դրանցից: Սակայն այստեղ Հայաստանին համոզելու խնդիրներ ունի նաև Վրաստանը, որովհետև, ի վերջո, այդ երկիրն էլ Հայաստանի հետ հարաբերություններում պետք է փորձի լինել առավել կանխատեսելի, որովհետև Վրաստանի գործողություններում նկատվող վերամբարձությունը, որը գուցե գալիս է աշխարհագրական դիրքից, ի վերջո ամենևին չի նպաստում հայ-վրացական հարաբերությանը, իսկ եթե այն մտավ փակուղի, դա արդեն ծանր հարված կլինի ոչ միայն Հայաստանին, այլ Վրաստանին ևս: Ու կլինի այնքան ծանր, որ մեծ հաշվով, ոչ մի նշանակություն չի ունենա, թե ում համար կլինի ավելի ծանր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում