Sunday, 28 05 2023
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Աճառյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Չավուշօղլուն մեղադրել է Քըլըչդարօղլուին Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ
Արցախը Հայաստան է՝ վաստակված արյունով․ նրա ճակատագիրը պետք է որոշի ամբողջ հայ ազգը
Արայիկ Հարությունյանի որոշումը տրամաբանական է թվում, հիմա ավելի քան երբևէ պետք է Արցախից հնչող հայտարարությունների կոռեկտությանը հետևել. Օսիպյան
21:30
Հարավային Կորեայում ուղևորատար օդանավի դուռը բացվել է թռիչքի ժամանակ

Մուրադ Բոջոլյանի բաց նամակը Արդարադատության նախարար Հ.Թովմասյանին

Նամակ` առանց ակնկալիքի։

Թեպետ այս նամակի շարադրման համար առիթ հանդիսացած Ձեր ելույթից բավական ժամանակ է անցել, սակայն իմ պարտքն եմ համարում դրան անդրադառնալ, թեկուց և ուշացումով, քանի որ ԶԼՄ-ներում հնչեցրած Ձեր պնդումներն անմիջականորեն առնչվում են նաև իմ ճակատագրին: Այսպես, Դուք հավաստիացնում էիք, թե իբր ՀՀ կալանավայրերում գտնվող դատապարտյալների մեջ չկա գեթ մեկը, ով օրինակելի պահվածք է դրսևորել, չունի որևէ տույժ և չի օգտվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից:

Մի կողմ թողնենք ՀՀ արդարադատության համակարգում տիրող աղաղակող անարդարությունների շարանը, որոնց մասին ոչ վաղ անցյալում բարձրաձայնում էիք նաև Դուք և որոնց զոհ գնացի նաև ես` որոշ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական և շահադիտական ամբիցիաներին ու նրանց կեղծ հայրենասիրական “մղումներին” հագուրդ տալու մղումներից դրդված:

Միջգերատեսչական վաղաժամկետ ազատման ապօրինի հանձնաժողովը, որն ստեղծվել էր հակասահմանադրական ճանապարհով և իր չարաբաստիկ առաքելությունը առ այսօր չի դադարեցրել, շարունակում է բանտերում պահել հազարավոր կալանավորների, որոնց վաղաժամկետ ազատման ժամկետը վաղուց է լրացել և որոնցից շատերը որևէ տույժ չեն ունեցել: Թեև այդ հանձնաժողովը ստեղծվել է իմ դատավճռի կայացումից երեք տարի անց և իմ վաղաժամկետ ազատման հարցը քննելու իրավունք չուներ (ըստ օրենքի, եթե նոր օրենքն ու որոշուները վատացնում են մինչ այդ դատապարտվածների վիճակը, ապա այն հետադարձ ուժ չունի և հակառակը), սակայն անձամբ իմ գործը նրա դատին է ներկայացվել հինգ անգամ, այն էլ` երկու տարի ուշացումով և միշտ էլ մերժվել է` առանց որևէ հիմնավորման: Իսկ կալանավայրի հանձնաժողովը, որտեղ ինձ պահում են, միշտ էլ ամենադրական բնութագիրն է տվել ինձ:

Այնպես որ, վերջին կես տարում արդեն ես ինքս եմ հրաժարվել նրանց դիմելու իրավունքից, քանի որ վաղաժամկետ ազատում հասկացությունն ինձ համար արդեն կորցրել է իր իմաստը և շուտով լրանում է իմ ազատազրկման վերջնական ժամկետը:

Սույն նամակով ես որևէ ակնկալիք չունեմ, պարզապես արձանագրում եմ գոյություն ունեցող փաստը և լավ կլիներ, որ այդ համակարգն ի պաշտոնե ղեկավարող անձինք հայտարարություններ անելիս հաշվի նստեին ռեալ իրականության հետ և թյուրիմացության մեջ չգցեին հասարակությանը:

Մուրադ Բոջոլյան
“Երևան-Կենտրոն” ՔԿՀ
21.04.2011 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում