Ամեն տարի հոկտեմբերի 29-ին աշխարհում նշվում է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը սահմանվել է 2006-ին Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության կողմից: Օրվա նպատակն է կոչ անել անհապաղ գործողություններով համաշխարհային պայքար մղել ընդդեմ այդ հիվանդության: Այս մասին գրում է Calend-ը:
2004-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կաթվածը ճանաչել է գլոբալ համաճարակ, իսկ 2006-ին ստեղծվել է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը, որն էլ հաստատել է այդ օրը:
Կաթվածի դեպքում զարկերակի խցանման կամ անոթի պատերի միջով արյան զեղման հետևանքով գլխուղեղում արյան մատակարարումը դադարում է՝ վնասելով կամ սպանելով նյարդային բջիջները: