Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հիշամ Մարվան՝ սիրիական ընդդիմության բարձրաստիճան անդամը, դեմ է արտահայտվել Սիրիայի վերաբերյալ խաղաղության բանակցություններին Իրանի մասնակցությանը։ Նա կարծում է, որ բանակցություններին Թեհրանի ներկայությունը կձախողի երկխոսությունը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրանցի դիվանագետներին հրավիրել է մասնակցել Սիրիայի վերաբերյալ բանակցություններին։ Մարվան դատապարտել է բանակցություններին Իրանի մասնակցությունը, սակայն ճիշտ չի համարում դրա պատճառով բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը:
«Այսօր գլխավորը բանակցություններին մասնակցելուց չհրաժարվելն է։ Մեզ համար կարևոր է մեր դիրքորոշումը հայտնելը։ Սակայն բոլորին հայտնի է, որ Իրանն ունի միայն մեկ նպատակ՝ Ասադի իշխանությունը պահել»։









































