Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: «Առաջին լրատվականին» հաջողվեց զրուցել պաշտոնից ազատված Թաթուլ Հակոբյանի հետ: Վերջինս սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվելու փաստը պատճառաբանեց նախարար Քուշկյանի հետ տարիների համատեղ աշխատանքի արդյունքում կուտակված «անհամատեղելիությամբ»: Անկուսակցական նախկին փոխնախարարը նաեւ չհերքեց ու չհաստատեց իշխանական շրջանակներում շրջանառվող այն տեղեկությունը, որ իրեն առաջարկվել է դառնալ Հանրապետական կուսակցության անդամ: