Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը մտահոգ է Իրանում իրականացվող մահապատիժների կտրուկ աճից։ Իրանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդն ընդգծել է, որ 2005 թվականից ի վեր մահապատիժների թիվն Իրանում զգալիորեն աճել է։
Նրա խոսքերով՝ Իրանում ամեն տարի ավելի շատ են իրագործվում մահապատիժներ, քան աշխարհի յուրաքանչյուր այլ երկրում։ Շահիդն ընդգծել է, որ նախորդ տարում մահապատժի է ենթարկվել 753 մարդ, իսկ 2015 թվականին դրանց թիվը կարող է գերազանցել հազարը։ Նա հավելել է, որ կատարված մահապատիժների մեծ մասը խախտում են միջազգային իրավունքը։











































