Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ գլոբալ տաքացման հետևանքով օդի ջերմաստիճանի ու խոնավության մեծացումը կազդի ասիական երկրների արտադրողականության վրա։ Դրա մասին վկայել են Verisk Maplecroft հետազոտական պարբերականի տվյալները։
Հետազոտության համաձայն՝ հաջորդ երեք տասնամյակներին Հարավ-Արևելյան Ասիայում աշխատանքի արդյունավետությունը կարող է նվազել 16 տոկոսով։ Մասնավորապես, գլոբալ տաքացման հետևանքով աշխատավորները կսկսեն ավելի շուտ հոգնել, ունենալ գլխապտույտներ ու սրտխառնոց, ավելի հաճախ կիրականացվեն աշխատակիցների հերթափոխները։ Հնարավոր են նաև մահաբեր ելքեր։ Կլիմայի փոփոխությունը մարդկանց մոտ առաջացնում է նաև սթրես։











































