ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին պատրաստ է «Չելսի» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Goal.com-ը:
28-ամյա ուրուգվայցու՝ լոնդոնյան ակումբ տեղափոխությունը կարող էր կայանալ դեռ նախորդ ամռանը, սակայն կողմերին չհաջողվեց համաձայնության գալ: Գործարքի արժեքը 35 մլն ֆունտ է գնահատվում:
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը: Ընթացիկ մրցաշրջանում Կավանին 15 հանդիպում է անցկացրել փարիզյան ակումբի կազմում և 9 գոլի հեղինակ դարձել:








































