«Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել է, որ շատ դեպքերում ակումբները շտապում են հեռացնել գլխավոր մարզչին:
«Ժամանակակից ֆուտբոլում շատ ակումբներ շտապում են հեռացնել մարզչին: Հաճախ դա չի օգնում թիմերին: Այդ պատճառով մարզիչները միշտ ճնշման են ենթարկված:
Երբեմն նրանք փոքր-ինչ աջակցության կարիք են զգում: 10 տուրից հետո մարզչին հեռացնելու որոշումն արդեն չափազանց է»,- Sky Sports-ը մեջբերում է Կումանի խոսքերը:










































