Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է երկարաձգել դարպասապահ Կեյլոր Նավասի պայմանագրի ժամկետը։
Դա պայմանավորված է մրցաշրջանի մեկնարկում դարպասապահի ֆանտաստիկ խաղով։ Լա Լիգայի մեկնարկային 9 տուրում Նավասը սեփական դարպասը 6 խաղում անառիկ է պահել։
Կոստառիկացի դարպասապահի տարեկան աշխատավարձն ըստ նոր պայմանագրի կազմելու է 2․5 մլն եվրո։ Այդքան աշխատավարձ Նավասը ստանալու էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության պարագայում։








































