CBSMiami-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Մայամիում կառուցված ավազե ամրոցը ճանաչվել է աշխարհում ամենաբարձրը։ Այդ նվաճումը ֆիքսել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը։ Ավազե կառույցն ունի 13.98 մետր բարձրություն։
Ամրոցի ստեղծման վրա աշխատել է մոտ 20 նկարիչ, այդ թվում նաև՝ հանրահայտ վարպետ Թեդ Զիբերտը, ով նոր նվաճման շնորհիվ դարձավ աշխարհի ութակի ռեկորդակիր։ Կառույցի ստեղծման համար ծախսվել է ավելի քան 1.8 տոննա ավազ։ Ավազե քանդակի հեղինակները դրանում ներառել են հայտնի տեսարժան վայրերի պատկերներ, որոնց թվում են նաև Թաջ Մահալը, Ազատության արձանն ու Պիզայի աշտարակը։ Ամրոցը կառուցել են Turkish Airlines ընկերության պատվերով, և կառույցի առաջնային պլանում կարելի է տեսնել Ստամբուլի հանրահայտ հուշարձանները։ Քանդակը պատրաստված է միայն ավազից ու ջրից, որևէ ներքին հենարան չկա դրանում։

















































