Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ Արծվաբերդի մարզադպրոցը ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրով համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի մարզադահլիճում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ՝ հնարավոր դարձնելով օգտագործել մարզադահլիճը նաև ցուրտ եղանակներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը. դրա բնապահպանական առավելություններն ակնհայտ են, իսկ սահմանամերձ Արծվաբերդի մարզադահլիճը ջեռուցմամբ և տաք ջրով ապահովելը կրկնապատկում է նախագծի կարևորությունը: Ձմռան ամիսներին ևս մարզվելու հնարավորություն ունենալով՝ Արծվաբերդի և շրջակա գյուղերի պատանիներն առավել մեծ հաջողությունների կարող են հասնել: Պատմության ընթացքում մենք շատ առիթներ ենք ունեցել հպարտանալու հայ մարզիկների բացառիկ հաջողություններով և համոզված ենք, որ Հայաստանի ապագա չեմպիոններ են մարզվելու հենց այս մարզադահլիճում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղը, որը գտնվում է Ադրբեջանից մոտ 8 կմ հեռավորության վրա, ունի մոտ 5220 բնակիչ: Մարզադահլիճում գործում են տարբեր սպորտային խմբակներ ոչ միայն արծվաբերդցի, այլ նաև հարևան համայնքների պատանիների համար:

Համայնքում իրականացված աշխատանքների արդյունքում գյուղի մարզադահլիճում առկա ջեռուցման համակարգը համալրվել է 31.5 KW հզորությամբ արևային ջրատաքացուցիչով, ինչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ի դեպ, արդեն երկրորդ տարին է ծրագրի շրջանակում կիրառվում են 70 մմ տրամագծով վակումային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որոնց էներգաարդյունավետությունը ավելի բարձր է, քան Հայաստանում տեղադրվող այլ արևային ջրատաքացուցիչներինը: Ի դեպ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լրացուցիչ 1.5 միլիոն դրամ կհատկացնի մարզադահլիճի համար նոր պատուհաններ ձեռք բերելու և տեղադրելու համար:

Այս տարի «Այլընտրանքային էներգիա» ծրագրում ներառվել են Հայաստանի յոթ մարզերի հետևյալ 17 համայնքները. Լոռու մարզի Չկալով համայնք, Գեղարքունիքի մարզի Վահան, Ծովագյուղ, Լիճք համայնքներ, Վայոց Ձորի մարզի Գնիշիկ, Բարձունի, Խնձորուտ, Գոմք համայնքներ, Տավուշի մարզի Չինարի, Արծվաբերդ, Բերդավան, Ջուջեվան համայնքներ, Արագածոտնի մարզի Ուջան համայնք, Սյունիքի մարզի Լոր, Արևիս, Նժդեհ համայնքներ, Արարատի մարզի Պարույր Սևակ համայնք:

Ծրագրի իրականացման համար 2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 207,438,200 ՀՀ դրամ:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ (արեգակնային ջեռուցման համակարգ, LED փողոցային լուսավորություն): Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում, Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

IMG_0916

IMG_0926

IMG_0929

IMG_0942

IMG_1011

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում