Միանգամայն այլ Հայաստան կլիներ, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը:- Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր, ծանրագույն հանցագործություն էր՝ ուղղված մեր պետության, մեր ժողովրդի դեմ: Այդ ոճրագործության հետևանքները հաղթահարված չեն, առ այսօր իրենց զգացնել են տալիս: Ամեն ինչ արվեց կոծկելու համար, ամեն ինչ պետք է արվեր բացահայտելու համար, և այդ դեպքում մի գուցե բացահայտվեր: Այս իշխանության օրոք չի բացահայտվի: Դրանից հետո ամեն ինչ պետք է արվի բացահայտման համար»:










































