
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի 9 տարեկան դուստրը՝ Շայլոն, հայտարարել է, որ ցանկանում է տղա լինել: Աղջիկը կյանքի առաջին տարիներից նախընտրում է խաղալ տղաների հետ, ունի կարճ սանրվածք, իսկ մի անգամ նույնիսկ խնդրել է իրեն Ջոն անվանել: Դերասանները մտահոգ են, որ երեխան կցանկանա սեռը փոխել՝ հայտնում է Radar Online-ը:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ վերջերս Ջոլին և Փիթը Շայլոյին տարել են գենդերային հարցերով մասնագետի մոտ: Ընտանիքի անանուն աղբյուրի պնդմամբ՝ ծնողները «Շայլոյին սիրում են ցանկացած կերպարով» և ըմբռնումով կվերաբերվեն նրա ցանկացած ընտրությանը: Բժիշկը չի կարողացել պատասխանել հարցին՝ Շայլոն «տղայակա՞ն» աղջիկ է, թե՞ տրանսգենդեր:
Մասնագետն ասել է, որ Շայլոյի հակումներն ավելի պարզ կդառնան դեռահասության տարիքում: «Նա կա՛մ ավելի կանացի կդառնա, կա՛մ կցանկանա փոխել սեռը»,- ասել է փորձագետը: Բժիշկը հերքել է Բրեդ Փիթի ենթադրությունները, որ իր աղջիկն իրեն տղայի պես է պահում, քանի որ ամբողջ ժամանակ շրջապատված է եղբայրներով:
Շայլո Ջոլի-Փիթը ծնվել է 2006թ.: Նա Ջոլիի և Փիթի առաջին կենսաբանական երեխան է: