Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չնայած Ֆեդերերը համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղացող, սակայն իր կարիերայում ամենաբարդ մրցակիցն է եղել Նովակ Ջոկովիչը:
«Ֆեդերերը համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղացող: Ինձ համար մեծ պատիվ է եղել մրցակցել նրա հետ: Երկուսս էլ միմյանց կարիերայի կարևորագույն պահերի վկաներ ենք եղել և միասին շատ դժվարությունների միջով ենք անցել կորտում: Եվ միշտ ընդդեմ միմյանց:
Սակայն ամենաբարդ դիմակայություններն անցկացրել եմ Ջոկովիչի դեմ: Շուտով նրա հետ ևս մի մրցակցություն եմ անցկացնելու և այնքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված:
Բայց պարտությունները սպորտի մի մասն են: Դրանք միշտ մարզիկի կողքին են: Մանավանդ թենիսում, երբ յուրաքանչյուր շաբաթ նոր մրցաշար է անցկացվում: Թենիսիստը պետք է պատրաստ լինի հաղթահարել դժվարությունները»,- Mirror-ը մեջբերում է Նադալի խոսքերը: