Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցության (ԺՀԿ) Անկարայի կենտրոնակայանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հաղորդմամբ՝ ԺՀԿ գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը լրագրողներին հայտնել է, որ երեկ երեկոյան ԺՀԿ շենքի մոտով անցնելիս անհայտ համարանիշերով ավտոմեքենայից 5 գնդակ է արձակվել:
«Սա արվել է խորհրդարանական ընտրություններից առաջ մեզ լռեցնելու համար: Նման հարձակումները մեզ չեն կարող վախեցնել», -ասել է նա՝ բացառելով հետ քայլ կատարելու հնարավորությունը։
Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը լարվել է՝ կապված ոչ միայն Սիրիայում ընթացող զարգացումների, այլև նոյեմբերի 1-ին երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:










































